Քաղաքականություն

ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հունգարիայի նախագահին

2 րոպեի ընթերցում

ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հունգարիայի նախագահին

Հունգարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հայկակ Արշամյանը սեպտեմբերի 23-ին իր հավատարմագրերն է հանձնել Հունգարիայի նախագահ դոկտոր Թամաշ Շույոկին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, մանրամասնելով, որ պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Հունգարիայի նախագահը շնորհավորել է դեսպան Հայկակ Արշամյանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել այդ պատասխանատու առաքելության իրականացման գործում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայերի և հունգարացիների միջև գոյություն ունեցող պատմական կապերին և ներկայումս երկու հասարակությունների միջև փոխադարձ շփումների շարունակական ակտիվացման կարևորությանը։ Քննարկվել են հայ-հունգարական հարաբերությունների ընթացիկ զարգացումները տնտեսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում, ինչպես նաև երկկողմ համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային  վերջին զարգացումների շուրջ, մասնավորապես շեշտելով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գրանցված պատմական առաջընթացի համատեքստում: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում