Բելգիայի թագուհին կայցելի Հայաստան

2 րոպեի ընթերցում

Բելգիայի Թագուհի Մաթիլդան հոկտեմբերի 13-15-ն աշխատանքային այցով կլինի Հայաստանում՝ որպես ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պաշտպան։ 

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել Բելգիայի թագավորական պալատի մամուլի ծառայությունը: 

«Այս այցը հնարավորություն կընձեռի ընդգծել Կայուն զարգացման 2030 օրակարգի կարևորությունը և ուղիղ երկխոսություն հաստատելու հայ հասարակության բազմաթիվ դերակատարների հետ, որոնք ներգրավված են նորարարության, սոցիալական ներառման, առողջապահության, կրթության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում»,-ասված է մամուլի հաղորդագրության մեջ: 

Թագուհին այցի շրջանակներում հանդիպումներ կունենա ԵՊՀ ուսանողների հետ, կքննարկի կայուն զարգացման ուղղությամբ գործնական նախաձեռնությունների վերաբերյալ նրանց տեսլականը: Նախատեսված է այց  «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

Թագուհու ծրագրի առանցքային կետերից կլինեն բնապահպանական հարցերը, որոնց շրջանակում նա կայցելի Գեղարքունի մարզ, Սևանա լճի տարածք, ինչը կարևորվում է հատկապես 2026 թվականին Կենսաբազմազանության COP-17 համաժողովը հյուրընկալելու Հայաստանի պատրաստակամության համատեքստում։ 

Թագուհին կծանոթանա “My Forest Armenia”-ի կողմից իրականացվող անտառապատման նախագծին, որը միտված է կանխել անապատացման վտանգը և մեղմել կլիմայի փոփոխության բացասական հետևանքները։  

Նախատեսված է նաև այց մանկապարտեզ, որը մասնագիտացված է հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաների աջակցման գործում։ 

Թագուհին Հայաստանում կքննարկի նաև փախստականների տնտեսական և սոցիալական ներառման հետ կապված հարցեր։  

Թագուհին կունենա բարձր մակարդակի հանդիպումներ Հայաստանի իշխանությունների հետ՝ քննարկելու երկրի առաջնահերթությունները Կայուն զարգացման նպատակների իրագործման և 2030 թվականի տեսլականի շրջանակներում առկա մարտահրավերների վերաբերյալ։ 

Հայերեն العربية English Français Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար