39 մլն եվրոյի պետական երաշխիքով վարկ և 6 մլն եվրոյի դրամաշնորհ. ՎԶԵԲ-ը և ԵՄ-ն աջակցում են Երևանում մաքսային և լոգիստիկ նոր կենտրոնի ստեղծմանը

3 րոպեի ընթերցում

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 39 միլիոն եվրոյի պետական երաշխիքով վարկ է տրամադրում՝ Երևանի ծայրամասում մաքսային և լոգիստիկ նոր կենտրոնի (ՄԼԿ) կառուցման ֆինանսավորման նպատակով, որը համալրվում է Եվրոպական միության կողմից տրամադրվող 6 միլիոն եվրոյի դրամաշնորհով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՎԶԵԲ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նոր կենտրոնը կփոխարինի մայրաքաղաքում գործող մի շարք առանձին սպասարկման կենտրոններին, ինչը հնարավորություն կընձեռի բարձրացնել արդյունավետությունը և թափանցիկությունը` բարելավելով սպասարկման որակը և կրճատելով մաքսային ձևակերպման համար պահանջվող ժամանակը։

«Սկանավորման և հսկողության համար բարձրորակ սարքավորումներն էապես կբարձրացնեն արդյունավետությունը և կարագացնեն գործընթացները՝ մաքսային գործառնությունների համար ներդնելով «մեկ պատուհանի» սկզբունքը։ Նոր կենտրոնը կուժեղացնի տարածաշրջանային կապակցվածությունը և կօժանդակի առևտրին՝ նպաստելով տնտեսական զարգացման ավելի ընդգրկուն նպատակների ապահովմանը»,- ասված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ: 

Կենտրոնը նաև կհանդիսանա Հայաստանում առաջին հասարակական շենքերից մեկը, որը «կանաչ շենքերի» հավաստագրում կստանա՝ զգալիորեն բարձրացնելով էներգաարդյունավետությունը։

Մաքսային գործառնությունները մայրաքաղաքից դուրս տեղափոխելը և դրանք մեկ տանիքի տակ բերելը կբեռնաթափի երթևեկությունը, կբարելավի օդի որակը և մեկ-երրորդով կկրճատի բեռնափոխադ-րումների հետ կապված ջերմոցային գազերի արտանետումները։

Երևանը ՎԶԵԲ-ի «Կանաչ քաղաքներ» ծրագրին միացած առաջին քաղաքներից մեկն էր, և այս նախագիծը ներկայացնում է «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի (GCAP) շրջանակներում ներդրումների շարունակությունը:

Մաքսային գործառնությունները ժամանակակից, էներգաարդյունավետ կենտրոնում համախմբելով՝ քաղաքը լուծում է բնապահպանական առանցքային մարտահրավերները: Այս ֆինանսավորումը նաև 2025թ-ի համար ԵՄ «Global Gateway» (Գլոբալ դարպասներ) դրոշակակիր նախաձեռնություններից մեկն է ԵՄ տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակներում, և ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում ցուցադրում է ռազմավարական ներդրումների և կայուն զարգացման իմաստով Եվրոպական Միության հանձնառությունը:  

Բացի այդ, Բանկի և Թայվանի Բիզնես - ՎԶԵԲ-ի Տեխնիկական հիմնադրամի աջակցությամբ կիրականացվի մաքսային վարչարարության շրջանակներում թվային ուսուցման ներդրման համազգային ծրագիր, որը բարելավի թվային գրագիտությունը և նոր աշխատատեղեր կստեղծի ամբողջ Հայաստանում:

1992 թվականին իր գործառնությունները Հայաստանում մեկնարկելուց ի վեր ՎԶԵԲ-ը ավելի քան 2.5 միլիարդ եվրոյի ներդրումներ է կատարել 231 ծրագրերի շրջանակներում։

Տարածքը նաև կլինի Հայաստանի առաջին հանրային շենքերից մեկը, որը կստանա կանաչ շինարարության հավաստագիր՝ զգալիորեն բարձրացնելով էներգաարդյունավետությունը։

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում