Եվրոպա

Թրամփը հույս է հայտնել, որ ԱԹՍ-ները Լեհաստանի օդային տարածք էին մտել վերահսկողության կորստի պատճառով

1 րոպեի ընթերցում

Թրամփը հույս է հայտնել, որ ԱԹՍ-ները Լեհաստանի օդային տարածք էին մտել վերահսկողության կորստի պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ անօդաչու թռչող սարքերի կողմից Լեհաստանի օդային տարածքի խախտման միջադեպը պայմանավորված է եղել ԱԹՍ-ների նկատմամբ վերահսկողության կորստով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է Fox News-ի հետ հարցազրույցում։

«Ես չեմ կարող մեկնաբանել՝ դա սխալ էր, թե ոչ։ Դրանք չպետք է այնտեղ լինեին, եկեք խոստովանենք․․․ Հավանաբար, դրանք շարքից դուրս էին եկել։ Հուսանք, որ դա այդպես է», - ասել է նա։ 

Թրամփը հավելել է, որ անօդաչու թռչող սարքերը «խոցվել են և ընկել Լեհաստանի տարածք»։

«Նրանք, միևնույն է, չպետք է այնտեղ գնային», - ասել է նա։

Սեպտեմբերի 10-ի գիշերը Լեհաստանի բանակի օպերատիվ հրամանատարությունը հայտարարել էր երկրի օդային տարածքը խախտած 19 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին՝ նշելով, որ դրանք եղել են ռուսական ԱԹՍ-ներ։ Ռուսաստանը հայտարարել է, որ Լեհաստանում որևէ թիրախ խոցել չի պլանավորել։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում