Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել
1 րոպեի ընթերցում

Իսպանիայի պետական օդերևութաբանական գործակալությունը (Aemet) սաստիկ տապի պատճառով անբարենպաստ եղանակի մասին նախազգուշացում է հայտարարել երկրի տարածաշրջանների մեծ մասում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է X հարթակում Aemet-ի գրառման մեջ:
Գործակալությունը տագնապի մակարդակը բարձրացրել է մինչև դեղին (վտանգ) և նարնջագույն (բարձր վտանգ): Կանխատեսումների համաձայն՝ օդի ջերմաստիճանը կարող է գերազանցել 40 աստիճանը: Սպասվում է, որ Մադրիդում ջերմաստիճանը կհասնի 35 աստիճան Ցելսիուսի: Եղանակային նախազգուշացումը կգործի առնվազն մինչև հուլիսի 23-ը:
Երկրի արևելքում սպասվում են փոթորիկներ՝ կարկուտով և քամու պոռթկումներով։
Ավելի վաղ Aemet-ը հայտնել էր, որ 2026 թ. առաջին կեսն Իսպանիայում դարձել է ամենատաքը վերջին 65 տարվա ընթացքում: Իր հերթին, ընթացիկ տարվա հունիսը դարձել է ամռան երկրորդ ամենատաք առաջին ամիսը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում՝ զիջելով միայն 2025 թ.հունիսին: Միջին ջերմաստիճանը 3,2 աստիճանով գերազանցել է կլիմայական նորման:
2021 թվականին Իսպանիայում արձանագրվել է ջերմաստիճանային ռեկորդ: Օգոստոսին երկրի հարավի Լա Ռամբլա բնակավայրում գրանցվել է 47,6 աստիճան Ցելսիուս: