Տնտեսություն

Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները

1 րոպեի ընթերցում

Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները

Հայկական ձեռնարկությունների եվրոպական շուկաներ մուտքի խթանմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրի շրջանակներում  հուլիսի 20-ին Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում կայացել է աշխատանքային հանդիպում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնել է Իտալիայում ՀՀ դեսպանությունը, հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը, ԿՈՆՖԱՊԻ Վենետիկի գործարարների միության նախագահ Մարկո Զեկկինելին, գլխավոր տնօրեն Նիկոլա Զանոնը և կառավարման խորհրդի անդամները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները, մտքեր են փոխանակվել տարբեր ոլորտներում հայկական արտադրանքի եվրոպական շուկաներում առաջխաղացման, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդման և նոր գործարար հնարավորությունների ստեղծման շուրջ։

Այնուհետև պատվիրակությանն ընդունել է Վենետիկի պրեֆեկտ Դարկո Պելլոսը։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայաստանի և Իտալիայի միջև տնտեսական և ինստիտուցիոնալ համագործակցության հետագա զարգացման կարևորությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishქართულიРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում