Եվրոպա

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

1 րոպեի ընթերցում

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Բուլղարիայի Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանը 2025/26 ուսումնական տարում ունեցել է 58 միջազգային ուսանող, այդ թվում՝ 18-ը՝ Եվրամիության երկրներից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին  հաղորդում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունը (BTA)։

Ուսանողները Եվրոպայի, Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի 10 երկրներից են և սովորում են համալսարանի կողմից առաջարկվող բոլոր հիմնական ոլորտներում, այդ թվում՝ բուսաբուծության, բույսերի պաշտպանության, ճարտարագիտության, տնտեսագիտության և զբոսաշրջության։

Վերջին տարիներին համալսարանն արձանագրել է օտարերկրյա ուսանողների ընդունելության կայուն աճ, որի հիմնական գործոններն են կրթության որակը և կառուցվածքը, ինչպես նաև մատչելի ուսման վարձը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում