Տեխնոլոգիական կրթություն մարզերում․ Կոտայքում «Մասսայական ուսուցում» ծրագրի մասնակիցները ստացել են ավարտական վկայականներ

2 րոպեի ընթերցում

Աբովյան քաղաքում տեղի է ունեցել տեխնոլոգիական անվճար դասընթացների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողություն։

Դասընթացները կազմակերպվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Մասնագետների պատրաստման բարձրագույն ուսումնական հաստատություններ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի «Մասսայական ուսուցում» բաղադրիչի շրջանակում։ Դասընթացներն անցկացվել են Business Development Group ուսումնական կենտրոնի կողմից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ Կոտայքի մարզում դասընթացներին մասնակցել է 110 հոգի․ Աբովյանում ձևավորվել է 4 խումբ, իսկ Կոտայք գյուղում՝ 1 խումբ։

ԲՏԱ նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիրբարյանը, շնորհավորելով մասնակիցներին, ընդգծել է, որ նախարարության համար կարևոր է տեխնոլոգիական կրթությունը մարզերում հասանելի դարձնելը՝ հնարավորություն տալով երիտասարդներին կողմնորոշվել իրենց ապագա մասնագիտության ընտրության հարցում։  Ենգիբարյանի խոսքով` այս ծրագիրը տալիս է նոր գիտելիքներ կիբեռանվտանգության, ծրագրավորման ուղղությունների, դիզայներական ծրագրերի, մեքենայական ուսուցման մոդելների և արդի տեխնոլոգիաների ու դրանց առանձնահատկությունների վերաբերյալ:

Միջոցառման ընթացքում կազմակերպվել է նաև տեխնոլոգիական խաղ, որտեղ մասնակիցներն իրենց գիտելիքներով մրցել են միմյանց հետ: Հաղթողներն արժանացել են խրախուսական մրցանակների։

2025 թվականին ծրագիրն իրականացվում է Տավուշի, Շիրակի, Լոռու, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի և Կոտայքի մարզերի շուրջ 700 մասնակիցների համար։

Ծրագրի նպատակն է բարձրացնել մարզերի բնակչության  տեխնոլոգիական գիտելիքներն ու հմտությունները, իրազեկել ոլորտում իրականացվող ծրագրերի և մասնակցության հնարավորությունների մասին, ինչպես նաև աջակցել մասնագիտական կողմնորոշման հարցում։

Հայերեն

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին արտագնա խաղում ոչ-ոքի ավարտեց հանդիպումըՉեռնոգորիայի հետ

Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրել

ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են Հայաստան–Բելգիա համագործակցության զարգացման հարցերը

Հայաստանի պաշտոնյաները Սանկտ Պետերբուրգում ներկայացրել են միգրացիոն հոսքերի վերահսկման իրենց փորձը

Կամո Ցուցուլյանը Դուշանբեում ներկայացրել է ոստիկանության բարեփոխումներն ու հանցավորության դեմ պայքարի մարտահրավերները

Ռուբիոն ու Բայրամովը քննարկել են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը

Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է

Միրզոյանն ու Փեզեշքիանը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկ համագործակցության ծրագրերը

ՏԿԵ նախարարը ու Լայպցիգի քաղաքապետը քննարկել են Հայաստանի համայնքների հետ համագործակցության հնարավորությունները

ՏԿԵ նախարարը ու թուրքական պատվիրակությունը քննարկել են Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման աշխատանքները