Ղազախստանը վերսկսել է նավթի մատակարարումները Բաքու-Թբիլիսի-Ջեյհան երթուղով

2 րոպեի ընթերցում

Ղազախստանը վերսկսել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարային համակարգով նավթի արտահանումը, որը դադարեցվել էր օգոստոսին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է «Ղազմունայգազ» բաժնետիրական ընկերությունը:

««Ղազմունայգազ»-ը վերսկսել է նավթի արտահանումը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարային համակարգով: Սեպտեմբերի 13-ին Ակտաուի նավահանգստից Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի ուղղությամբ առաքվել է 8 800 տոննա Քաշագանի նավթ, իսկ հաջորդ առաքումը նախատեսվում է սեպտեմբերի 20-ին», - ասված է հայտարարության մեջ: 

Ընկերության մամուլի ծառայությունում հիշեցրել են, որ «այդ երթուղով մատակարարումները դադարեցվել էին ընթացիկ տարվա օգոստոսին»:

Մամուլի ծառայության տվյալներով՝ 2025 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով փոխադրված ղազախական նավթի ծավալը կազմել է 0,9 միլիոն տոննա:

Օգոստոսին «Վեդոմոստի» թերթը հաղորդել էր, որ Ղազախստանը ժամանակավորապես վերաուղղորդել է նավթի առաքումները Բաքու-Թբիլիսի-Ջեյհան երթուղուց դեպի Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի խողովակաշար։ Ըստ թերթի տվյալների՝ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հուլիսի 23-ին British Petroleum նավթային ընկերությունը հայտնել էր ադրբեջանական նավթի՝ օրգանական քլորիդով աղտոտման հետ կապված հնարավոր խնդիրների մասին։ Ընդ որում, նավթի աղտոտման աղբյուրը չի պարզվել։

Հուլիսին Էներգետիկայի նախարարությունը հաղորդել է, որ Ղազախստանը նախատեսում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով արտահանումը 2024 թվականի 1,4 միլիոն տոննայից 2025 թվականին ավելացնել մինչև 1,7 միլիոն տոննա:

Հայերեն Русский

ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով ինն ամսում արգելադրվել է շուրջ 24,3 միլիարդ դրամի գույք

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը