Չինաստան

ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալն ընդունել է Չինաստանի Գիտության կոմիտեի բարձր տեխնոլոգիաների բաժանմունքի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալն ընդունել է Չինաստանի Գիտության կոմիտեի բարձր տեխնոլոգիաների բաժանմունքի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գիտության կոմիտեի բարձր տեխնոլոգիաների բաժանմունքի ղեկավար Հաո Յուեի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող պետական քաղաքականության հիմնական ուղղությունները՝ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանն ուղղված ծրագրերը, ոլորտային օրենսդրական բարեփոխումները և ստարտափ միջավայրի խթանման նախաձեռնությունները։

Հանդիպման ընթացքում Ռուբեն Սիմոնյանը հատուկ անդրադարձ է կատարել պետություն-մասնավոր գործընկերության հիման վրա իրականացվող «Ինժեներական քաղաք» ռազմավարական ծրագրին։ Նա առանձնացրել է նախարարության առաջնահերթություններն՝ ընդգծելով նորարարական լուծումների խրախուսումը, չիպերի նախագծման, նույնականացման և թեստավորման, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքների (R&D) իրականացումը՝ որպես ոլորտի մրցունակության բարձրացման կարևոր գործոններ։

Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների և Սիանի համալսարանի միջև համատեղ կրթական ծրագրերի հնարավորությունները, մասնավորապես, միկրոէլեկտրոնիկայի ոլորտում։

Անդրադարձ է կատարվել նաև ուսանողների և մասնագետների փոխանակման ծրագրերին, համատեղ հետազոտական նախագծերի իրականացմանը, ինչպես նաև գիտակրթական ներուժի փոխանակման հնարավորություններին։

Հանդիպման ավարտի երկուստեք նախանշվել են այն ուղղությունները, որոնց շրջանակում նախատեսվում է մշակել ծրագրեր և իրականացնել համատեղ նախաձեռնություններ։

Կարդացեք հոդվածը` 中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում