ԱԺ-ն դադարեցրել է Արա Նռանյանի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի լիազորությունները

1 րոպեի ընթերցում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Արա Նռանյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ։ Այս մասին «Արմենպրես»-ն տեղեկացավ Ազգային ժողովի կայք էջից։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Արա Նռանյանը սեպտեմբերի 12-ին դիմում է ներկայացրել և խնդրել է դադարեցնել իր լիազորությունները։

Միևնույն ժամանակ հիշեցվում է, որ Արա Նռանյանը 2025 թվականի սեպտեմբերի 11-ի ԱԺՈ-111-Ա որոշմամբ կրկին նշանակվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պաշտոնյան հետ է վերցնում իր դիմումը, ապա ԱԺ նախագահը հանդես է գալիս համապատասխան հայտարարությամբ։ Հակառակ դեպքում կազմվում և հրապարակվում է արձանագրություն, որով լիազորությունների դադարեցումը համարվում է ընդունված։

Հայերեն

Հայաստանում սպասում են հակամարտության հետեւանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՄԱԿ-ում

TRIPP-ի իրագործումը հնարավորություն կտա, որ ոչ միայն Հայաստանը, այլեւ ամբողջ Հարավային Կովկասը դառնա Խաղաղության խաչմերուկ. Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից

Չինաստանի դեսպանը համոզված է, որ Հայաստանի կողմից իրականացվող բալանսավորված արտաքին քաղաքականությունն իսկապես առավելություն է բերում երկրին

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Թաիլանդի վարչապետի հետ

Մահացել է Մարինա Վլադին

Արման Գասպարյանի «Աճի խնդիրը» առաջին տեղն է զբաղեցրել գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթում

ԱՄԷ-ն դադարեցնում է օդային հաղորդակցությունը Իրանի հետ

Մերձավոր Արևելքում խաղաղությունն անհնար է առանց Գազայում իրավիճակի կարգավորման. Էրդողան

Արարատ Միրզոյանն ու Ֆուադ Հուսեյնը պայմանավորվել են շարունակել խթանել հայկական ապրանքների արտահանումն Իրաք

Դեսպանը հավաստիացնում է, որ Չինաստանը պատրաստ է նոր խթան հաղորդել Հայաստանի հետ հարաբերություններին