Մարզեր

Շիրակում մասնակցային բյուջետավորմամբ կիրականացվեն մի շարք ծրագրեր

2 րոպեի ընթերցում

Շիրակում մասնակցային բյուջետավորմամբ կիրականացվեն մի շարք ծրագրեր

ՀՀ կառավարության որոշմամբ «Սուբվենցիաներ՝ մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման համար» միջոցառման շրջանակում Շիրակի մարզին հատկացվել է 69 միլիոն 521 հազար դրամ։ Ծրագրից օգտվել են Շիրակի մարզի Գյումրի և Ախուրյան համայնքները։ 

Շիրակի մարզպետի աշխատակազմից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ ծրագրի շրջանակներում Գյումրի համայնքում կիրականացվի «Թափառող և տնային կենդանիների կյանքի բարելավման համալիր ծրագիրը», որի համար հատկացվել է 40 միլիոն 726 հազար դրամ։ Ծրագիրը նպատակ ունի բարելավել կենդանիների պահպանության պայմանները և լուծել թափառող կենդանիների հետ կապված խնդիրները։ 

Ախուրյան համայնքի Առափի բնակավայրում կվերականգնվի ֆուտբոլի դաշտը։ Ծրագրի իրականացման համար տրամադրվել է 5 միլիոն 200 հազար դրամ։

Ախուրյան համայնքի Արևիկ բնակավայրում կիրականացվի «Բարեկարգ բնակավայր՝ հանուն բարեկեցիկ ապագայի» ծրագիրը, որը ներառում է պարասրահ-դահլիճի վերանորոգում և նոր խաղահրապարակի կառուցում։ Ծրագրի բյուջեն կազմում է 10 միլիոն դրամ։ 

Ախուրյան համայնքի Հայկավան բնակավայրում կկառուցվի բազմաֆունկցիոնալ խաղահրապարակ։ Այս նախաձեռնության համար հատկացվել է 8 միլիոն դրամ։

Ջրառատ բնակավայրում կիրականացվի «Ժամանցի կենտրոն» ծրագիրը, որի իրականացման համար նախատեսված է 5 միլիոն 595 հազար դրամ։

Ծրագրերը ձևավորվել են մասնակցային բյուջետավորման միջոցով՝ հաշվի առնելով բնակիչների կարիքները և առաջարկները։ Դրանք միտված են համայնքների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը, մատչելի ժամանցի և զարգացման հնարավորությունների ստեղծմանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում