Արա Նռանյանն ընտրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ

1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում ընտրեց Արա Նռանյանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նռանյանը ընտրվեց փակ գաղտնի քվեարկությամբ: 

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրեց, որ ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 89-ը: Արա Նռանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 88, դեմ` 1 պատգամավոր:

Նռանյանի թեկնածությունն առաջադրել էին ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները: 

Հայերեն Русский