Հայաստան

Կիրանցում կառուցվում է 50 տուն. Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է տեսնել սահմանազատման արդյունքը

1 րոպեի ընթերցում

Կիրանցում կառուցվում է 50 տուն. Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է տեսնել սահմանազատման արդյունքը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Կիրանց գյուղ՝ տեսնելու սահմանազատման արդյունքը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին:

Պատգամավորը նշեց, որ չի տեսնում անվտանգության երաշխիքներ, անվտանգության մեխանիզմ: 

Վարչապետը ՀՀ բոլոր քաղաքացիներին հրավիրեց գնալ Կիրանց գյուղ, տեսնել սահմանազատման արդյունքը:

«Ինձ համար կա օրինակելի բնակավայր: Խորհրդային Միության ժամանակներում ասում էին ցուցադրական գյուղ, այսօր Տավուշի մարզի Կիրանց գյուղը ցուցադրական բնակավայր է: Ասում էին, թե մարդիկ այնտեղից գնում են: Կիրանցը Ձեր նշած լավագույն ժամանակներում ունեցել է 84 տուն, այսօր 50 տուն է կառուցվում Կիրանցում»,–ասաց Փաշինյանը՝ արձագանքելով ընդդիմադիր պատգամավորին: 

2024 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում էր իրականացվել Տավուշի մի շարք հատվածներում, այդ թվում՝ Կիրանցի հատվածում: 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում