Անօդաչուներն «աննախադեպ» կերպով խախտել են Լեհաստանի օդային տարածքը. Վարշավան տեղեկացրել է ՆԱՏՕ-ին

2 րոպեի ընթերցում

Լեհական հրամանատարությունը հայտարարել է, որ գիշերը «օդային տարածքի աննախադեպ խախտում» է արձանագրվել, Լեհաստանի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով լեհական բանակի օպերատիվ հրամանատարության հայտարարությունը։ 

«Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի տարածքի վրա այսօրվա հարձակման հետևանքով Լեհաստանի օդային տարածքի աննախադեպ խախտում է տեղի ունեցել «դրոն» տեսակի օբյեկտներով։ Սա ագրեսիայի ակտ է, որն իրական սպառնալիք է ստեղծել մեր քաղաքացիների համար», - հայտարարել է Լեհաստանի բանակի օպերատիվ հրամանատարությունը։

Հայտարարության մեջ ասվում է, որ օպերատիվ հրամանատարը որոշում է կայացրել «չեզոքացնել» սպառնալիք ներկայացնող ԱԹՍ-ները՝ խոցելով դրանցից մի քանիսը։ Այժմ խոցված ԱԹՍ-ների բեկորների որոնողական աշխատանքներ են տարվում։

Լեհաստանի օպերատիվ հրամանատարությունը հայտնել է, որ լեհական ինքնաթիռներն ու ՆԱՏՕ-ի այլ երկրների կործանիչները բարձրացել են օդ, և որ ցամաքային ՀՕՊ համակարգերը բերվել են լիակատար մարտական ​​պատրաստության վիճակի։ Բացի այդ, փակվել է Ժեշուվի, Լյուբլինի և Վարշավայի օդանավակայանների օդային տարածքը։

Իր հերթին, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը X սոցիալական հարթակում գրել է, որ  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին տեղեկացրել է գիշերը Լեհաստանի երկնքում ԱԹՍ-ների խոցման մասին։

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին տեղեկացրել ենք ստեղծված իրավիճակի և մեր օդային տարածքը խախտած օբյեկտների դեմ ձեռնարկված գործողությունների մասին։ Մենք մշտական ​​կապի մեջ ենք մնում», - գրել է Տուսկը։

Լեհաստանի վարչապետն իր գրառման մեջ, սակայն, չի ասել, որ Լեհաստանի երկնքում ռուսական անօդաչուներ են խոցվել։

Լեհաստանի կառավարության խոսնակ Ադամ Շլապկան իր հերթին X-ում գրել է, որ վարչապետ Տուսկը պետության անվտանգության համար պատասխանատու նախարարների հետ արտահերթ նիստ է անցկացնում։ 

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում