Ամասիայում նոր դպրոց է կառուցվում

2 րոպեի ընթերցում

Մինչև 2026 թվականը 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման և վերակառուցման ՀՀ կառավարության ծրագրով  Շիրակի մարզի Ամասիա համայնքում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ կառուցվում է նոր դպրոց։  Այն նախատեսված է Ամասիա, Բանդիվան և Հովտուն բնակավայրերի 288 աշակերտի համար։ 

Նոր կրթօջախը կառուցվում է 1988 թվականի երկրաշարժից վթարային դարձած նախկին դպրոցի տարածքում։ Հին շինության ապամոնտաժումից հետո մեկնարկել են նոր դպրոցի շինարարական աշխատանքները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ամասիա համայնքի ղեկավարի տեղակալ Արտավազդ Ղուկասյանը, այս պահին իրականացվում են հիմքերի բետոնավորման աշխատանքները։ 

Եռահարկ նոր դպրոցն ունենալու է չորս մասնաշենք, խաղահրապարակ, ֆուտբոլի դաշտ, լաբորատորիաներ և կաթսայատուն։ Շինարարության ավարտը նախատեսվում է 2026 թվականի օգոստոսին։

Քանի որ նախկին դպրոցի տարածքը չէր բավարարում ժամանակակից կրթական չափորոշիչներին, համայնքի ավագանու որոշմամբ դպրոցին տրամադրվել է նաև լրացուցիչ տարածք։ Նոր հատկացված տարածքում կառուցվելու է խաղահրապարակ, ինչպես նաև տեղադրվելու են արևային պանելներ։ Տարածքից հեռացվել են այնտեղ ժամանակավորապես տեղադրված տնակները։

Ամասիայի համայնքապետարանից տեղեկացրին, որ այս պահին Ամասիայի դպրոցի դասապրոցեսը շարունակվում է Արհեստագործական ուսումնարանի երկու մասնաշենքում։

Հայերեն

Պուտինը Truth Social չի կարդում. Զելենսկին ՌԴ-ին մեղադրել է էներգետիկ հրադադարը խախտելու համար

Արարատ Միրզոյանն ու Օմանի ԱԳ նախարարը անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին

COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ

Ադրբեջանցի զինծառայողի Հայաստան ներխուժումը կասկածի տակ չի դնում հաստատված խաղաղությունը․ Փաշինյանը՝ Շաքիի միջադեպի մասին

Շվեյցարիայի ԱԳ նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Ինացիո Կասիսը կայցելի Հայաստան

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 12/10/26

Ասիական ինդեքսներն աճել են - 12/10/26

Ֆրանսիան Ռուսաստանի կողմից էներգետիկ հրադադարը հարգելու որևէ նշան չի տեսել. Մակրոն

Ստորագրվել է Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ հուշագիր

Այս պահի դրությամբ Հայաստանը պատրաստ չէ դառնալ ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու մասին