Քաղաքականություն

Արարատ Միրզոյանն ու Օմանի ԱԳ նախարարը անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանն ու Օմանի ԱԳ նախարարը անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին: 

Արարատ Միրզոյանը հետաքրքրվել է վերջին օրերին իրադարձությունների հետևանքով Մերձավոր Արևելքում առկա իրավիճակով՝ հույս հայտնելով, որ դիվանագիտական ճանապարհով հնարավոր կլինի հասնել խնդիրների հանգուցալուծման:

Միրզոյանն իր օմանցի գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետևողական ամրապնդմանն ուղղված քայլերը:

Նախարարները քննարկել են բազմակողմ հարթակներում առկա հարցեր՝ միտված տարածաշրջանային համագործակցության խթանմանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում