ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Աղետների նկատմամբ դիմակայուն ենթակառուցվածքի կոալիցիայի կանոնադրության վավերացմանը

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Աղետների նկատմամբ դիմակայուն ենթակառուցվածքի կոալիցիայի» կանոնադրությունը վավերացնելու մասին օրենքի նախագծին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը: 

«Կոալիցիան գլոբալ գործընկերություն է, որի նպատակն է բարելավել ենթակառուցվածքային համակարգերի դիմակայունությունը կլիմայի փոփոխության և աղետների ռիսկերի կառավարման հանդեպ»,-ասաց Ղազարյանը: 

Այդ պլատֆորմը նախաձեռնել է Հնդկաստանը: Այն ունի 40 անդամ պետություն, մի շարք միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններ, որոնց թվում են ՄԱԶԾ-ն, Համաշխարհային բանկը, Աղետների ռիսկի նվազեցման հարցերով ՄԱԿ-ի գրասենյակը, ԵՄ-ն և այլն:  

«Հիմնական նպատակը տեխնիկական աջակցության, հետազոտությունների և կարողությունների զարգացման մեջ է: Ուստի, անհրաժեշտ է միանալ այս պլատֆորմին՝ միջազգային լավագույն փորձը տեղայնացնելու նպատակով: Համագործակցությունը հիմնականում 3 ուղղություններով է՝ տեխնիկական աջակցություն, հետազոտություններ և համատեղ դասընթացների ու գործողությունների միջոցով կարողությունների զարգացում»,-ասաց փոխնախարարը: 

Հայերեն English Русский

Հայաստանում սպասում են հակամարտության հետեւանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՄԱԿ-ում

TRIPP-ի իրագործումը հնարավորություն կտա, որ ոչ միայն Հայաստանը, այլեւ ամբողջ Հարավային Կովկասը դառնա Խաղաղության խաչմերուկ. Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից

Չինաստանի դեսպանը համոզված է, որ Հայաստանի կողմից իրականացվող բալանսավորված արտաքին քաղաքականությունն իսկապես առավելություն է բերում երկրին

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Թաիլանդի վարչապետի հետ

Մահացել է Մարինա Վլադին

Արման Գասպարյանի «Աճի խնդիրը» առաջին տեղն է զբաղեցրել գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթում

ԱՄԷ-ն դադարեցնում է օդային հաղորդակցությունը Իրանի հետ

Մերձավոր Արևելքում խաղաղությունն անհնար է առանց Գազայում իրավիճակի կարգավորման. Էրդողան

Արարատ Միրզոյանն ու Ֆուադ Հուսեյնը պայմանավորվել են շարունակել խթանել հայկական ապրանքների արտահանումն Իրաք

Դեսպանը հավաստիացնում է, որ Չինաստանը պատրաստ է նոր խթան հաղորդել Հայաստանի հետ հարաբերություններին