Ռուսաստան

Ռուսաստանը կանի անհրաժեշտ ամեն բան իր անվտանգության ապահովման համար. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը կանի անհրաժեշտ ամեն բան իր անվտանգության ապահովման համար. Պեսկով

Ռուսաստանը չի կարող ՆԱՏՕ-ին թույլ տալ զորակազմ տեղակայել Ուկրաինայում և կանի անհրաժեշտ ամեն բան իր անվտանգության ապահովման համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«ՆԱՏՕ-ի փորձը՝ ներթափանցելու Ուկրաինա, վտանգ է ներկայացնում մեր երկրի համար: Ուստի մենք վտանգ ենք համարում օտարերկրյա զինված ուժերի, ՆԱՏՕ-ի զինված ուժերի ներկայությունն ուկրաինական հողում՝ մեր սահմանների մոտ, - ասել է նա: - Դա վտանգ է մեզ համար, որովհետև ՆԱՏՕ-ն Ռուսաստանին թշնամի է համարում, դա արտացոլված է նրանց փաստաթղթերում: Մենք չենք կարող դա թույլ տալ: Եվ մենք կանենք անհրաժեշտ ամեն բան մեր անվտանգության ապահովման համար»:

Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ «չի կարելի ապահովել մի երկրի անվտանգությունը՝ սպառնալիք ստեղծելով մյուսի համար»:

«Այնպես որ, մեր ըմբռնումով դա չի օգնի մոտենալու հակամարտության լուծմանը», - հավելել է նա՝ պատասխանելով հարցերին Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում:

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում