ՌԴ-ն հուսով է, որ Ադրբեջանում ձերբակալված քաղաքացիները շուտով կվերադառնան. Օվերչուկ

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը հուսով է, որ Ադրբեջանի ղեկավարությունն ըմբռնումով կմոտենա Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի 13 քաղաքացիների շուրջ ստեղծված իրադրությանը, և նրանք շուտով կլինեն հայրենիքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում:       

«Ադրբեջանի հետ առաջին հերթին, անշուշտ, մեզ անհանգստացնում է այն հանգամանքը, որ մեր 13 քաղաքացիները գտնվում են Ադրբեջանում, պահվում են այնտեղ: Եվ մենք հույս ունենք, որ այդ մարդիկ շուտով կլինեն հայրենիքում: Եվ այս պարագայում հույս ունենք, որ Ադրբեջանի ղեկավարությունն ըմբռնումով կվերաբերվի, որպեսզի այդ մարդկանց թողնի տուն», - նրա խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը:

Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Ռուսաստանի իրավապահները գործողություններ էին իրականացրել Եկատերինբուրգում՝ ձերբակալելով մի քանի ադրբեջանցիների, որոնք կասկածվում էին նախկին տարիներին տեղի ունեցած մի շարք սպանությունների մեջ: Ձերբակալված ադրբեջանցիներից երկուսը մահացել էին։ 

Ադրբեջանը դատապարտել էր տեղի ունեցածը՝ դա անվանելով սպանություն, և բողոք էր հայտնել ՌԴ անվտանգության ուժերի գործողությունների դեմ։ Դրանից հետո Բաքվում կալանավորվել էին «Sputnik Ադրբեջան» գործակալության ղեկավարը և գլխավոր խմբագիրը։ Լրատվամիջոցի աշխատակիցները մեղադրվում են մեքենայության, անօրինական ձեռնարկատիրության համար։  Բացի այդ, կալանավորվել են ՌԴ մի շարք այլ քաղաքացիներ, որոնք մեղադրվում են Իրանից թմրանյութերի մաքսանենգության և կիբերհանցագործությունների համար։ 

Ադրբեջան

Բաքվում ՌԴ քաղաքացիների ազատ արձակումը կարևոր քայլ կդառնա դեպի հարաբերությունների կարգավորում. Զախարովա

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին