Եվրոպա

Լոնդոնը Կիևին 1 միլիարդ ֆունտ ստեռլինգի ռազմական օգնություն է ուղարկել ռուսական սառեցված ակտիվների եկամուտների հաշվին

1 րոպեի ընթերցում

Լոնդոնը Կիևին 1 միլիարդ ֆունտ ստեռլինգի ռազմական օգնություն է ուղարկել ռուսական սառեցված ակտիվների եկամուտների հաշվին

Մեծ Բրիտանիան Ուկրաինային է ուղարկել ռազմական օգնություն 1 միլիարդ ֆունտ ստեռլինգի չափով, որը ստացվել է ռուսական սառեցված ակտիվների եկամուտներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ աջակցության տրամադրման մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին սեպտեմբերի 3-ին Կիև կատարած այցի ընթացքում։ 

Ըստ հաղորդագրության՝ այդ գումարի շնորհիվ Մեծ Բրիտանիան կարողացել է մատակարարել հարյուր հազարավոր հրետանային արկեր, ՀՕՊ համակարգերի հարյուրավոր հրթիռներ և այլ կարևոր սարքավորումներ։

Կիևից Ջոն Հիլին Ֆրանսիայի իր պաշտոնակցի հետ համանախագահել է ավելի քան 30 երկրներից բաղկացած «կամեցողների կոալիցիայի» վիրտուալ հանդիպումը, որի ընթացքում ևս մեկ անգամ հայտնել է, որ Մեծ Բրիտանիան գնահատում է իր զինված ուժերի մարտական ​​պատրաստվածության մակարդակը՝ Ուկրաինայում հնարավոր տեղակայման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում