Բաքվում ՌԴ քաղաքացիների ազատ արձակումը կարևոր քայլ կդառնա դեպի հարաբերությունների կարգավորում. Զախարովա

2 րոպեի ընթերցում

Բաքվում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիների ազատ արձակումը կարևոր քայլ կդառնա Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման տանող ճանապարհին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ընդգծում ենք՝ Ռուսաստանի քաղաքացիների ազատ արձակումը կարևոր քայլ է ՌԴ-ի և Ադրբեջանի միջև հարաբերություններում իրադրության կարգավորման ճանապարհին», - ասել է Զախարովան Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Նա հավելել է, որ ՌԴ ԱԳ նախարարությունը «մշտական ​​կապի մեջ է իրավապահ մարմինների և ձերբակալվածների հարազատների հետ»։

«Մենք օգնություն ենք ցուցաբերում մեր առանձին քաղաքացիների համար փաստաբանների գործունեության ֆինանսավորման հարցում՝ նրանց խնդրանքով։ Կազմակերպվել է հյուպատոսական աշխատակիցների կողմից երեք այցելություն Ռուսաստանի քաղաքացիներին Բաքվի հետաքննչական մեկուսարանում», - հավելել է դիվանագետը։

Կողմերի միջև հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Ռուսաստանի իրավապահները գործողություններ էին իրականացրել Եկատերինբուրգում՝ ձերբակալելով մի քանի ադրբեջանցիների, որոնք կասկածվում էին նախկին տարիներին տեղի ունեցած մի շարք սպանությունների մեջ: Ձերբակալված ադրբեջանցիներից երկուսը մահացել էին։ 

Ադրբեջանը դատապարտել էր տեղի ունեցածը՝ դա անվանելով սպանություն, և բողոք էր հայտնել ՌԴ անվտանգության ուժերի գործողությունների դեմ։ Դրանից հետո Բաքվում կալանավորվել էին «Sputnik Ադրբեջան» գործակալության ղեկավարը և գլխավոր խմբագիրը։ Լրատվամիջոցի աշխատակիցները մեղադրվում են մեքենայության, անօրինական ձեռնարկատիրության համար։  Բացի այդ, կալանավորվել են ՌԴ մի շարք այլ քաղաքացիներ, որոնք մեղադրվում են Իրանից թմրանյութերի մաքսանենգության և կիբերհանցագործությունների համար։ 

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին