Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն առաջիկա օրերին կքննարկի ՌԴ-ի վրա ներգործելու բոլոր հնարավոր միջոցները

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն առաջիկա օրերին կքննարկի ՌԴ-ի վրա ներգործելու բոլոր հնարավոր միջոցները

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն արդեն այս շաբաթ կքննարկի Ռուսաստանի վրա ներգործելու բոլոր հնարավորությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Fox News հեռուատաալիքին տված հարցազրույցում:

«Մենք քննարկում ենք բոլոր հնարավոր տարբերակները։ Այս շաբաթ մենք դրանք հատկապես ուշադիր կուսումնասիրենք», - ասել է Բեսենթը։

Նա նշել է, որ Վաշինգտոնը շարունակում է քննարկել Ռուսաստանի վրա պատժամիջոցների ճնշման հարցը, քանի որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ նախագահ Թրամփի՝ Ալյասկայում կայացած հանդիպումից հետո Ուկրաինայում հակամարտությունը դեռևս շարունակվում է։

Պուտինի և Թրամփի հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 15-ին, Անքորիջ քաղաքում գտնվող «Էլմենդորֆ-Ռիչարդսոն» ռազմաբազայում։ Երկու ղեկավարներն էլ դրական են գնահատել բանակցությունները։

Ավելի ուշ Թրամփը Կիևին և ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդներին փոխանցել է, որ Պուտինը չի ցանկանում հրադադար, այլ համապարփակ հաշտության համաձայնագրի ձեռքբերում։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ աջակցում է այս պլանին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում