Իրան

Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի

2 րոպեի ընթերցում

Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի

Իրանը շարունակում է հաղորդագրություններ փոխանակել Միացյալ Նահանգների հետ միջնորդ երկրների միջոցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Բաղային հաստատել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է միջնորդների, ներառյալ Պակիստանի, Օմանի և Կատարի միջոցով, բայց ընդգծել է, որ երկխոսությունը պահանջում է պատշաճ հիմք, որը Միացյալ Նահանգները վերացրել է», - հաղորդել է IRNA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Բաղայիի հարցազրույցն Ավստրիայի ORF հեռուստաալիքին։

Դիվանագետը նշել է, որ Թեհրանը կատարել է փոխըմբռնման հուշագրի իր պարտավորությունները Հորմուզի նեղուցով 30 օրվա ընթացքում անվտանգ անցում ապահովելու վերաբերյալ, բայց Միացյալ Նահանգները նոր հարվածներ է հասցրել մինչև այդ ժամկետի լրանալը։

«Այն, ինչ արեց Միացյալ Նահանգները, այդ համաձայնագրի տարբեր դրույթների աղաղակող խախտում էր, և երրորդ անգամ դիվանագիտությունը դավաճանության ենթարկվեց», - հայտարարել է Բաղային։

Նա ընդգծել է, որ Իրանը նախկինի նման կենտրոնացած է իր ժողովրդի պաշտպանության վրա, և տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելը հեշտ չի լինի, քանի որ «միշտ կան ուժեր, որոնք ձգտում են պատերազմի»:

Գրեթե երկու շաբաթվա անընդմեջ ռազմական գործողություններից հետո վերջին երկու օրվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը դադարեցրել են փոխադարձ հարվածները։ Ըստ ամերիկյան տարբեր լրատվամիջոցների տեղեկությունների՝ ամերիկացի բարձրաստիճան ռազմական և քաղաքական խորհրդականները մտահոգություն են հայտնել հարվածների արդյունավետության կապակցությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում