Իրան

Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի

2 րոպեի ընթերցում

Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի

Իրանի դեմ ԱՄՆ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է The New York Times թերթը՝ վկայակոչելով Պենտագոնի հրապարակած տվյալները։

Թերթը նշում է, որ հուլիսի 26-ին Պենտագոնն սկսել է առանձին հրապարակել հուլիսի 7-ին լարվածության նոր փուլից հետո և փետրվարի 28-ին պատերազմի մեկնարկից ի վեր վիրավորների և զոհերի մասին տեղեկատվությունը։

Զինվորական աղբյուրները թերթին հայտնել են, որ այդ փոփոխությունը կատարվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանը և ԱՄՆ-ն հրադադար են կնքել ապրիլին, մինչդեռ վերջին կորուստները վերաբերում են հուլիսին։

«Այդ օրվանից (խմբ.՝ հուլիսի 7-ից) վիրավորված զինվորների պաշտոնական թիվն այժմ կազմում է 207, այսինքն՝ հակամարտության սկզբից ի վեր ընդհանուր թիվը հասել է 624-ի», - գրում է թերթը։

Իր հերթին, The Associated Press գործակալությունը գրում է, որ վերջին հարվածների ընթացքում զոհված ամերիկացի չորս զնիծառայողների անուններն այլևս չեն թվարկվում Իրանի դեմ պատերազմի զոհերի պաշտոնական ցանկում. դրանք ևս ներառվել են նոր, առանձին կատեգորիայում։

Մինչև այս փոփոխությունը Պենտագոնի կայքում Իրանի դեմ պատերազմում զոհված զինծառայողների ընդհանուր թիվը նշվում էր 18:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում