Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին
1 րոպեի ընթերցում

Կրեմլում չեն բացառել Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունների վերսկսումը հոկտեմբերին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է «Իզվեստիա»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտի Պեսկովը։
Խոսելով եռակողմ բանակցությունների հաջորդ փուլի վերսկսման մասին՝ Պեսկովն ասել է, որ Մոսկվան խոսում է տեսանելի հեռանկարում բանակցությունները վերսկսելու մասին։
«Այսինքն, իհարկե, հգոկտեմբերը չի կարելի բացառել»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Ավելի վաղ էլ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն էլ հայտարարել էր, որ ԱՄԷ-ն պատրաստ է հարթակ տրամադրել եռակողմ բանակցությունների համար, ինչպես նախկինում արել է։