Թուրքիա

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ընդգծել են տարածաշրջանում նոր էսկալացիան կանխելու անհրաժեշտությունը

1 րոպեի ընթերցում

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ընդգծել են տարածաշրջանում նոր էսկալացիան կանխելու անհրաժեշտությունը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։

Նշվում է, որ Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները՝ ընդգծելով հետագա էսկալացիան և ճգնաժամի ընդլայնումը կանխելու անհրաժեշտությունը։

Կողմերն ընդգծել են, որ անհրաժեշտ է շարունակել խորհրդակցություները և դիվանագիտական ջանքերը՝ աջակցելու, որպեսզի տարածաշրջանում հանգստություն և կայունություն տիրի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում