Մերձավոր Արևելք

Բաբ էլ Մանդեբի նեղուցում նավերի երթևեկությունը 56%-ով կրճատվել է հութիների գործողությունների պատճառով

2 րոպեի ընթերցում

Բաբ էլ Մանդեբի նեղուցում նավերի երթևեկությունը 56%-ով կրճատվել է հութիների գործողությունների պատճառով

Բաբ էլ Մանդեբի նեղուցում նավերի երթևեկությունը 56%-ով՝ կրճատվել է այն բանից հետո, երբ հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The National պարբերականը՝ վկայակոչելով Kpler վերլուծական ընկերության տվյալները։

Այդ տվյալների համաձայն՝ հուլիսի 26-ին ջրային ուղով անցել է ընդամենը 15 բեռնատար նավ, ինչը 56%-ով պակաս է, քան 34 նավերը, որոնք նեղուցով անցել են հուլիսի 20-ին, երբ հութիները Սաուդյան Արաբիայի հետ կապված նավերի նկատմամբ «ծովային էմբարգո» հայտարարեցին։

Նշվում է, որ ինը նավ է դուրս եկել Կարմիր ծովից, վեցը՝ մտել  այնտեղ։

Փոխադրվող ապրանքների թվում եղել են հում նավթ, հացահատիկ և պարարտանյութեր, որոնք ուղարկվել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը և Նիդեռլանդները։

Անցյալ շաբաթ հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին՝ ի պատասխան Եմենի նավահանգիստների շրջափակման և Սանայի միջազգային օդանավակայանի վրա հարձակման։ Այնուհետև նրանք հայտարարել են, որ իրենց նախաձեռնած ծովային շրջափակումը տարածվում է ոչ միայն թագավորության հետ կապված նավերի, այլև բոլոր ծովային տրանսպորտային միջոցների վրա, որոնք ուղևորվում են Սաուդյան Արաբիայի նավահանգիստներ և մեկնում են այնտեղից:

Հութիները շրջափակման ընթացքում նաև հայտարարել են Կարմիր ծովում սաուդյան երկու լցանավի դեմ ռազմական գործողություն իրականացնելու մասին: Սաուդյան Արաբիան հաստատել է իր նավերից մեկի խոցումը։ Անձնակազմի անդամները չեն տուժել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում