Ռուսաստան

Պուտինը հույս է հայտնել, որ Ալյասկայում ձեռք բերված «ըմբռնումները» կբացեն խաղաղության տանող ճանապարհը

2 րոպեի ընթերցում

Պուտինը հույս է հայտնել, որ Ալյասկայում ձեռք բերված «ըմբռնումները» կբացեն խաղաղության տանող ճանապարհը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ այն «ըմբռնումները», որոնց հաջողվել է հասնել Ալյասկայում ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփի հետ կայացած բանակցություններում,  կնպաստեն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մենք բարձր ենք գնահատում Չինաստանի, Հնդկաստանի, մեր մյուս ռազմավարական գործընկերների ջանքերն ու առաջարկները, որոնք կոչված են նպաստելու ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը։ Ըմբռնումները, որոնք ձեռք են բերվել Ալյասկայում վերջերս կայացած ռուս-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպմանը, հուսով եմ, նույնպես ընթանում են այդ ուղղությամբ՝ բացելով խաղաղության տանող ճանապարհն Ուկրաինայում», - ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում։

«Այսօր և վաղը նախատեսված երկկողմ հանդիպումների ժամանակ ես, անշուշտ, ավելի մանրամասն և հանգամանորեն կտեղեկացնեմ իմ պաշտոնակիցներին Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքների մասին», - հավելել է նա։

Անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը՝ ՌԴ նախագահը նշել է, որ այն կարող է կայուն և երկարաժամկետ կարգավորվել միայն այն դեպքում, երբ վերացվեն դրա սկզբնապատճառները: 

«Որպեսզի ուկրաինական կարգավորումը կրի կայուն և երկարաժամկետ բնույթ, պետք է վերացվեն ճգնաժամի սկզբնապատճառները, վերականգնվի արդարացի հավասարակշռությունն անվտանգության ոլորտում», - ասել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահը նաև հայտարարել է, որ Շանհայի համագործակցության կազմակերպության Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը կկայանա 2025 թվականի նոյեմբերին Մոսկվայում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում