ԵՄ երկրների ղեկավարները սեպտեմբերի 4-ին կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները. FT

2 րոպեի ընթերցում

Մի շարք եվրոպացի ղեկավարներ հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 4-ին, Ֆրանսիայում պլանավորում են քննարկումներ անցկացնել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Financial Times-ը (FT)։

Ըստ հրատարակության աղբյուրների՝ ակնկալվում է, որ ավելի վաղ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում անցկացրած ղեկավարները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով սեպտեմբերի 4-ին կհավաքվեն Փարիզում` բարձր մակարդակի քննարկումները շարունակելու համար։

«Ներկաների թվում կլինեն Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը», - նշում է FT-ն։

Այս հանդիպման մասին պաշտոնապես դեռ չի հաղորդվել։

Ինչպես սպասվում է, հանդիպմանը կշարունակեն քննարկել անվտանգության երաշխիքները, որոնք ԱՄՆ-ն և ԵՄ երկրները կարող են տրամադրել Ուկրաինային հակամարտության ավարտից հետո։ Դրանց թվում է Եվրոպայից մի քանի տասնյակ հազար զինծառայողների տեղակայումն Ուկրաինայում, ասվում է հոդվածում։

Իր հերթին, FT-ին տված հարցազրույցում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոպայում աշխատում են «ամերիկացիների աջակցությամբ բազմազգ ուժեր տեղակայելու» ծրագրի վրա։ 

«Նախագահ Թրամփը մեզ վստահեցրել է, որ ամերիկյան աջակցությունը կլինի երաշխիքների մի մասը։ Նա բազմիցս և հստակորեն հաստատել է դա», - ասել է նա։

Հայերեն Русский

Պուտինը և Ալիևը քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր

Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում

Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը

ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք

Առանձնահատուկ պահանջարկ ունեցող 49 համարանիշերի աճուրդից պետական բյուջե է մուտքագրվել 892 միլիոն դրամ

Մեծ պահանջարկ ունեցող նոր համարանիշերը կարժենան 250 հազարից 8 միլիոն դրամ և կտրամադրվեն առանց աճուրդի. ՆԳՆ

Սի Ծինփինը Սլովակիային կոչ է արել կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերություններում

«Մասնակցային բյուջետավորում» ծրագրով Ամասիայում կհիմնանորոգվեն բազմաբնակարան շենքերի մուտքեր

Ֆինլանդիան փակել է օդային և ծովային տարածքի մի մասը՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով

«Ճախրուկ» ներառական փառատոն. հատուկ կարիքներ ունեցող երեխաների մշակութային կրթության ծրագրերը