Պուտինը չի բացառում Զելենսկու հետ հանդիպման հնարավորությունը. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի  նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպման հնարավորությունը։ 

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս»  գործակալությունից:

«Պուտինը չի բացառում նման հանդիպման անցկացման հնարավորությունը, բայց կարծում է, որ ամենաբարձր մակարդակով ցանկացած հանդիպում պետք է լինի լավ պատրաստված, որպեսզի կարելի լինի ավարտին հասցնել այն մշակվող հարցերը, որոնք նախապես պետք է իրագործվեն փորձագիտական ​​մակարդակով», - ասել է Պեսկովը։ 

Նա նաև հավելել է, որ այդ հարցով փորձագիտական աշխատանքն այս պահին ակտիվ փուլում չէ, սակայն ՌԴ-ն պահպանում է հետաքրքրությունն ու պատրաստակամությունը նման բանակցությունների նկատմամբ։ 

Պեսկովն այս հայտարարությունն արել է՝ արձագանքելով Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի՝ ավելի վաղ արած հայտարարությանն այն մասին, որ Պուտինի և Զելենսկու միջև հանդիպումը չի կայանա։ 

«Մեր բոլոր դիրքորոշումները գրավոր փոխանցվել են ուկրաինական կողմին։ Այո, դրանք խնդիրներ են, որոնք հետագայում անհրաժեշտ է քննարկել», - հավելել է Պեսկովը։

Հայերեն Русский

Թուրքիայի և Իրաքի խորհրդարանների նախագահները քննարկել են զինված խմբավորումների զինաթափման գործընթացը

Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան 30-ից ավելի ավիահարված է հասցրել Եմենին

Բաղդադում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Իրաքի միջև

Իրանի դեմ հակամարտության ընթացքում վիրավորված ԱՄՆ զինվորականների թիվը գերազանցել է 800-ը

Անակնկալ այցերը զորամասեր վեր են հանում խնդիրներ, որոնք տեսանելի չեն սովորական այցերի ընթացքում. Սուրեն Պապիկյան

Ռուբիոն հայտնել է, որ Մոսկվայում և Կիևում քննարկվել են բովանդակալից առաջարկներ

ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալի հետ

ԱՄՆ-ն արգելել է մի շարք ապրանքների ներմուծումը Կանադայից

Կիևում վիզուալիզացրել են հնագույն հայկական թաղամասի պատմությունը

Էդուարդ Սպերցյանը մասնակցել է «Ալ Ահլի»-ի անհաջող խաղին