1 րոպեի ընթերցում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սեպտեմբերի վերջին նախատեսվում է իր այցը Ռուսաստան։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Փաշինյանը հայտարարեց ճեպազրույցի ժամանակ։
«Ուրախ եմ, որ ինձ սպասում են Ռուսաստանում։ Ես գիտեմ, որ ինձ սպասում են Ռուսաստանում, ես միշտ սպասում եմ Ռուսաստանի Դաշնություն այցելելու հերթական հնարավորությանը։ Ինչպես տեսնում եք, բավականին ակտիվ փոխայցերի պրակտիկա կա։ Առաջիկայում, այո, սեպտեմբերի վերջին նախատեսվում է այդպիսի այց։ Բայց մինչ այդ այցը Պեկինում Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ շփվելու հնարավորություն կունենամ։ Այս ամիս նաև հեռախոսազրույց ենք ունեցել»,– ասաց Փաշինյանը։