Պետական բաժանորդային ծրագրով մշակութային հաստատություններ հաճախող դպրոցականների թիվն էապես ավելացել է

2 րոպեի ընթերցում

Այս տարի էապես ավելացել է պետական բաժանորդային ծրագրով հանրապետության մշակութային հաստատություններ հաճախող դպրոցականների թիվը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով անցած ուսումնական տարվա ձեռքբերումներին։ 

Նրա խոսքով՝ անցած ուսումնական տարին մեկնարկել է «Մշակութային կրթության տարի» խորագրի ներքո, որի շրջանակներում բաժանորդային ծրագրով, որով պետությունը հնարավորություն է տալիս դպրոցականներին այցելել թանգարաններ, թատրոններ համերգասրահներ, 2025 թվականի առաջին կիսամյակում ավելի քան 210 հազար դպրոցական  արդեն իսկ այցելել է այդ մշակութային հաստատություններ։

«2024 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել էր 176 հազար։

Եթե մեր ընդհանուր այցելությունները եղել էին շուրջ 300 հազար, ապա վստահ եմ, որ այս տարին ամփոփելով, կարող ենք հստակ ասել, որ էապես ավելացել է մշակութային հաստատություններ հաճախող դպրոցականների  թիվը, և, ինչը կարևոր է, մենք այդ այցելությունները դիտում ենք որպես ոչ թե ժամանցային, այլ՝ մշակութային կրթության մաս ու փոխկապակցում ենք նաև ուսումնական հաստատությունների անելիքներին»,-մանրամասնեց նախարարը։  

Հայերեն Español

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում