ՀՀ ԲՏԱ նախարարը ՉԺՀ դեսպանի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն օգոստոսի 22-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյի գլխավորած պատվիրակության հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, ողջունելով դեսպանին՝ նախարար Հայրապետյանը վստահություն է հայտնել, որ դեսպան Լի Սինվեյի դիվանագիտական առաքելությունը նոր թափ կհաղորդի հայ–չինական հարաբերությունների զարգացմանը և հատկապես կնպաստի բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնմանը։ Իր խոսքում նախարարն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաները երկու երկրների համագործակցության ուղղություններից է։

Ըստ աղբյուրի՝ դեսպան Լի Սինվեյը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Չինաստանը մեծ կարևորություն է տալիս Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։ Նա նշել է, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում կփորձի առավել խորացնել երկկողմ համագործակցությունը՝ հատկապես համատեղ ծրագրերի, տեխնոլոգիական, գիտակրթական փոխանակումների և ներդրումային նախաձեռնությունների ոլորտներում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Քննարկման կենտրոնում եղել են գիտության, նորարարության և տեխնոլոգիաների ոլորտները, մասնավորապես՝ տիեզերական տեխնոլոգիաներ, կիբեռանվտանգություն, թվայնացում, տեխնոլոգիական արդյունաբերություն:

Նշվում է, որ կողմերն անդրադարձել են նաև բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման կարևորությանը, չինական ընկերությունների ներգրավման և միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության ընդլայնման հնարավորություններին։

Հայերեն English Русский

Սանիտարահիգիենիկ նորմերի խախտման հետևանքով կասեցվել է «Սիթի» ընկերությանը պատկանող հացի և լավաշի արտադրամասի գործունեությունը

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը

Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 8500-ը

Իրաքն ավելի քան 50 տարի անց վերսկսում է բեռնափոխադրումները Պարսից ծոցում

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակի բացման արարողությանը

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են էներգետիկայի, տրանսպորտային և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում համագործակցությունը

Առաջիկա օրերին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ

Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն Կիևում դեսպանատներին զգուշացրել են վտանգի մասին. Պեսկով

ԱՄՆ հատուկ բանագնացը հայտնել է, որ Թրամփը նախատեսում է այցելել Ուզբեկստան

ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքի բնակավայրում տեղի ունեցած դեպքի հետևանքով հրազենային վիրավորում ստացած կնոջը