Եվրոպա

Ֆինլանդիայի վարչապետը հնարավոր է համարել Ուկրաինա զինվորականներ ուղարկելը

2 րոպեի ընթերցում

Ֆինլանդիայի վարչապետը հնարավոր է համարել Ուկրաինա զինվորականներ ուղարկելը

Անվտանգության երաշխիքների շրջանակներում ֆինն զինվորականներին Ուկրաինա ուղարկելը չի բացառվում, բայց դա շատ լուրջ հարց է, որը հավասարակշռված գնահատական է պահանջում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն Yle հեռուստառադիոհեռարձակող ընկերության եթերում։

«Կան բազմաթիվ ռազմական առաջադրանքներ, օրինակ՝ ֆինն զինվորներն այժմ մասնակցում են Ուկրաինայի զինվորականների վերապատրաստմանը։ Ուստի կտրականապես ասել չի կարելի։ Բայց մենք պետք է հիշենք, որ Ֆինլանդիան նաև Ռուսաստանին սահմանակից երկիր է, ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին սահմանակից երկիր։ Մենք մեծ պատասխանատվություն ունենք Եվրոպայի անվտանգության համար», - ասել է Օրպոն՝ պատասխանելով հարցին՝ արդյոք կտրականապես բացառում է Ուկրաինա ֆինն զինվորականներ ուղարկելը անվտանգության երաշխիքների շրջանակներում։

Օրպոն հավելել է, որ Ֆինլանդիան կմասնակցի երաշխիքների տրամադրմանը, բայց հանգամանորեն կքննարկի, թե ինչ առաջադրանքներ կարող է ստանձնել։

«Այստեղ հարկավոր է լսել ռազմական գնահատականը և փորձագետների կարծիքը, դա զուգակցել քաղաքական գնահատականի հետ, քննարկում անցկացնել Ֆինլանդիայում, քանի որ ֆինն զինվորներին առաջադրանքներ կատարելու ուղարկելը դատարկ բան չէ», - հավելել է նա։

Օգոստոսի 18-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն և եվրոպական առաջնորդներին ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին։ ԱՄՆ վարչակազմը հայտարարել է, որ Ուկրաինայում ամերիկյան զորքեր չեն տեղակայվի, սակայն Վաշինգտոնը պատրաստ է Կիևին ռազմական աջակցություն տրամադրել։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում