Եվրոպա

ԱՄՆ-ն գլխավոր դեր չի խաղալու Ուկրաինայի անվտանգության ապահովման գործում. Վենս

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն գլխավոր դեր չի խաղալու Ուկրաինայի անվտանգության ապահովման գործում. Վենս

Միացյալ Նահանգները կարծում է, որ Ուկրաինայի անվտանգության ապահովման գործում գլխավոր դեր պետք է խաղա Եվրոպան, այլ ոչ թե իրենք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ 

«Անկախ այն բանից, թե ինչ ձև է սա ստանալու, եվրոպացիները պետք է իրենց վրա վերցնեն բեռի առյուծի բաժինը։ Սա նրանց մայրցամաքն է, սա նրանց անվտանգությունն է, և նախագահը (Դոնալդ Թրամփը) հստակ հասկանալ է տվել, որ նրանք պետք է ակտիվացնեն իրենց ջանքերը», - ընդգծել է նա Fox News-ի եթերում։

Փոխնախագահը նշել է, որ ԱՄՆ-ն, «մինչև չպարզի, թե առաջին հերթին ինչ է անհրաժեշտ պատերազմը դադարեցնելու համար», մտադիր չէ որևէ պարտավորություն ստանձնել այս հարցում, բայց բաց է երկխոսության համար։

Վենսը հայտնել է, որ անվտանգության հարցերով աշխատում են եվրոպացիների և ուկրաինացիների հետ, բայց կան դեռևս րկաևգավոևված հարցեր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում