«Կամեցողների կոալիցիայի» ոչ բոլոր անդամներն են ձգտում զորքեր ուղարկել Ուկրաինա. Լեհաստանի ՊՆ

1 րոպեի ընթերցում

«Կամեցողների կոալիցիայի» ոչ բոլոր անդամներն են ձգտում իրենց զինվորերին ուղարկել Ուկրաինա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը:

«(Կամեցողների կոալիցիան) բոլոր նրանք են, ովքեր ցանկանում են օգնել խաղաղության պահպանմանը տարբեր միջոցներով: Կան պետություններ, որոնք ոչ մի կերպ չեն ցանկանում իրենց ռազմական մասնակցությունը (Ուկրաինայում)», - նախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Լեհաստանը, նրա խոսքով՝ նախկինի նման  մտադիր չէ իր զինվորականներին ուղարկել Ուկրաինա՝ արևմտյան երկրների հնարավոր առաքելության շրջանակներում, քանի որ Վարշավան ունի ՆԱՏՕ-ի արևելյան թևի պաշտպանության այլ խնդիրներ:

Օգոստոսի 13-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը «Կամեցողների կոալիցիայի» իր գործընկերներին հղած ուղերձում հայտնել է Ուկրաինայում հրադադարի դեպքում «զսպման ուժերի տեղակայման՝ արդեն մշակված ծրագրերն» իրականացնելու  պատրաստակամության մասին:

Հայերեն Русский

Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. փլատակներում մարդիկ կան

Ազգային երգ ու պար Օձունում․ օգոստոսի 2-ին կանցկացվի «Ճախրուկ» ներառական փառատոնը

Մարտունիի պատկերասրահում բացվել է գեղանկարիչ Մարիամ Գալստյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը

ՀՀ ՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին

Գավառի թիվ 1 հիմնական և թիվ 7 միջնակարգ դպրոցների համար կկառուցվեն նոր շենքեր

Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքում․ Ազիզյան

Աշխարհում առաջին անգամ Աբու Դաբիում դատական ոլորտում կներդրվի արհեստական բանականություն

Սևանում կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգի ներդրման ծրագիրը մեկ տարվա ընթացքում հաջող արդյունքներ է գրանցել

Սևանցի ծանրորդները երկու մեդալ են նվաճել Հայաստանի 2026 թվականի երիտասարդների առաջնությունում

Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․ բյուջեից կպահանջվի 30 մլրդ դրամ