Գյումրի-Մարմաշեն ճանապարհին ավտոմեքենան շրջվել է. կան տուժածներ

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 19-ին ժամը 10։43-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է, նկատվում է ծուխ․ կան տուժածներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ պարզվել է՝ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «GAZelle» մակնիշի երթուղային միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով տուժածները դուրս են բերվել ավտոմեքենայից։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և մեկ տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Մեկ տուժածի շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

 

 

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան