Հրշեջ-փրկարարները մարել են Մեղրի համայնքի Կալեր բնակավայրի անտառամերձ տարածքում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջ-փրկարարները օգոստոսի 15-ին, ժամը 18։30-ին մարել են Մեղրի համայնքի Կալեր բնակավայրի անտառամերձ տարածքում բռնկված հրդեհը։ Այրվել է մոտ 350 հա բուսածածկույթ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

Հաղորդագրության մեջ նշվում է. «Օգոստոսի 11-ին, ժամը 17:28-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել Կալեր գյուղում բռնկված հրդեհի վերաբերյալ:

Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ուժերն ու միջոցները:

Պարզվել էր, որ գյուղի անտառամերձ տարածքում չորս օջախով այրվում էր բուսածածկույթ:

Կալեր գյուղի անտառամերձ տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվել են շուրջ չորս օր: Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել հրդեհը օգոստոսի 13-ին, ժամը 18։50-ին և մարել՝ օգոստոսի 15-ին, ժամը 18։30-ին։ Այրվել է մոտ 350 հա բուսածածկույթ։

Աշխատանքներին ներգրավվել են նաև Էկոպարեկային ծառայության ներկայացուցիչներ»:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան