Կրթաթոշակ՝ Մեքսիկայում ուսումնառության նպատակով
1 րոպեի ընթերցում

Մեքսիկայի կառավարությունը մեկնարկել է օտարերկրացիների համար նախատեսված 2025-2026 ուստարվա կրթաթոշակների տրամադրման գործընթացը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Դիմումները պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով՝ Ակադեմիական համագործակցության կառավարման համակարգի (SIGSA) միջոցով:
Մրցույթին հնարավոր է դիմել մինչև 2025 թ․ սեպտեմբերի 12-ը՝ Զարգացման համար միջազգային համագործակցության մեքսիկական գործակալության (AMEXCID) կայքի միջոցով:
Մանրամասների համար կարող եք դիմել ԿԳՄՍՆ արտաքին կապերի բաժին, հեռ.՝ (+374)10-599-646: