ՏԿԵ նախարարը հետևել է Շիրակի մարզում ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին

2 րոպեի ընթերցում

Աշխատանքային այցով օգոստոսի 13-ին Շիրակի մարզում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, Անի համայնքի ղեկավարի տեղակալի ուղեկցությամբ նախարարը դիտարկել է «Անի համայնքի Հայկաձոր բնակավայր տանող ճանապարհի 1500 մ հատվածի ասֆալտապատում» սուբվենցիոն ենթածրագրով իրականացվող աշխատանքների ընթացքը։  2024 թվականին մեկնարկած այս ծրագրի արժեքը 141 մլն 914 հազար դրամ գումար է կազում, որից 63 մլն 861 հազար դրամը պետության մասնաբաժինն է։ Շինարարական աշխատանքներն ավարտված են, հիմնանորոգվել է 1500 մ երկարությամբ ճանապարհահատված։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետի աշխատակազմից, այցի շրջանակներում  դիտարկվել են նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ իրականացվող Տ-1-87՝ Տ-1-38 (Զարինջա)-Շիրակի մարզի սահման (Ձիթհանքով) -2,5 կմ և Տ-7-20, Ձիթհանքով-Արագածոտնի մարզի սահման-1,8 կմ  երկարությամբ ճանապարհի Շիրակի մարզով անցնող հատվածի հիմնանորոգման աշխատանքները։  499 մլն դրամ պայմանագրային արժեքով ծրագրի շինարարությունը մեկնարկել է 2025 թվականին։

Պատասխանատուները հետևել են նաև պետություն-համայնք համագործակցության արդյունքում «Անի համայնքի Մարալիկ քաղաքի Հր. Շահինյան փողոցի հիմնանորոգում» սուբվենցիոն ենթածրագրով  իրականացվող 1028 մ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներին։

2024 թվականին մեկնարկած ծրագրի արժեքը 249 մլն 49 հազար դրամ է կազմում, որից պետության համամասնությունը 112 մլն 72 հազար դրամ է։ Արդյունքում ակնկալվում է ունենալ 1028մ երկարությամբ հիմնանորոգված ճանապարհահատված։

Հայերեն

Նորվեգիայի թագավորի մահից հետո հազարավոր մարդիկ հավաքվել են Օսլոյի թագավորական պալատի դիմաց

Պակիստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Վրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնասվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ

Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկել

Սեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆ-ն պարզաբանել է նոր կարգը

Քրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից դուրս են բերել 5 ինքնաձիգ, մարտական ատրճանակ ու զինամթերք. կան ձերբակալվածներ

Շինարարների փողոցը բարեկարգվելու է և վերադարձվի երևանցիներին. Տիգրան Ավինյան

Քիշնևը բարձր է գնահատում սերտ երկխոսությունն ու բարեկամությունը Երևանի հետ․ Մոլդովայի ԱԳՆ

Դիվանագիտության պետք է խթանի երկկողմ առևտրաշրջանառությունն ու ներկայացնի Հայաստանի ներդրումային գրավչությունը. Վահագն Խաչատուրյան

Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործի քննությունը կշարունակվի Երևանի առաջին ատյանի քրեական դատարանում