Ֆրանսիան չի երկարաձգել իսրայելական ավիաընկերության աշխատակիցների աշխատանքային վիզաները

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի իշխանությունները հրաժարվել են երկարաձգել իսրայելական El Al ավիաընկերության անվտանգության աշխատակիցների աշխատանքային վիզաները՝ Փարիզի կողմից Գազայի հատվածում Իսրայելի քաղաքականության հետ անհամաձայնության ֆոնին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ynet-ը։

«Ավիաընկերության աշխատակիցները գրանցվել են Փարիզում Իսրայելի դեսպանատան միջոցով։ Որոշումը կայացվել է Իսրայելի և Ֆրանսիայի միջև աճող լարվածության կապակցությամբ՝ Գազայի հատվածում հակամարտության պատճառով։ Նախկինում աշխատանքային վիզաները թույլ էին տալիս իսրայելական ավիաընկերությունների աշխատակիցներին օրինականորեն ապրել և աշխատել Ֆրանսիայում, սակայն վիզաների կասեցման պատճառով աշխատակիցների մի մասը ստիպված է անօրինական կերպով մնալ երկրում, ուստի իսրայելցիները ստիպված են եղել դիմել դեսպանատուն՝ դիվանագիտական ​​ներկայացուցչության միջոցով վիզաներ ստանալու համար՝ որպես ժամանակավոր լուծում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հարցն արդեն ներկայացվել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանը՝ քննարկման համար։

 

 

 

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին