Ֆրանսիան չի երկարաձգել իսրայելական ավիաընկերության աշխատակիցների աշխատանքային վիզաները
1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի իշխանությունները հրաժարվել են երկարաձգել իսրայելական El Al ավիաընկերության անվտանգության աշխատակիցների աշխատանքային վիզաները՝ Փարիզի կողմից Գազայի հատվածում Իսրայելի քաղաքականության հետ անհամաձայնության ֆոնին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ynet-ը։
«Ավիաընկերության աշխատակիցները գրանցվել են Փարիզում Իսրայելի դեսպանատան միջոցով։ Որոշումը կայացվել է Իսրայելի և Ֆրանսիայի միջև աճող լարվածության կապակցությամբ՝ Գազայի հատվածում հակամարտության պատճառով։ Նախկինում աշխատանքային վիզաները թույլ էին տալիս իսրայելական ավիաընկերությունների աշխատակիցներին օրինականորեն ապրել և աշխատել Ֆրանսիայում, սակայն վիզաների կասեցման պատճառով աշխատակիցների մի մասը ստիպված է անօրինական կերպով մնալ երկրում, ուստի իսրայելցիները ստիպված են եղել դիմել դեսպանատուն՝ դիվանագիտական ներկայացուցչության միջոցով վիզաներ ստանալու համար՝ որպես ժամանակավոր լուծում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հարցն արդեն ներկայացվել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանը՝ քննարկման համար։