Աշխարհ

Իսրայելն արգելել է Մեծ Բրիտանիայի Կանաչների կուսակցության առաջնորդի մուտքը երկիր

1 րոպեի ընթերցում

Իսրայելն արգելել է Մեծ Բրիտանիայի Կանաչների կուսակցության առաջնորդի մուտքը երկիր

Իսրայելի իշխանություններն արգելել են Մեծ Բրիտանիայի Կանաչների կուսակցության առաջնորդ Զաք Պոլանսկիի մուտքը երկիր՝ կուսակցության կողմից սիոնիզմի պաշտոնական դատապարտման ֆոնին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է Times of Israel պարբերականը։

Ավելի վաղ Կանաչների կուսակցությունն իր ամենամյա համագումարում ընդունել էր մի բանաձև, որը դատապարտում էր սիոնիզմը և այն հավասարեցնում ռասիզմին։ Կուսակցությունում նշել են, որ հետևողականորեն դեմ են հանդես գալիս Իսրայելի կողմից պաղեստինյան և սիրիական հողերի անօրինական օկուպացմանը, կոչ են անում բրիտանական իշխանություններին դադարեցնել զենքի վաճառքը Իսրայելին և ընդունում Գազայի հատվածում հումանիտար աղետի առկայությունը։

«Արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ բրիտանական Կանաչների կուսակցության առաջնորդ Զաք Պոլանսկիի մուտքն Իսրայել արգելվել է այն բանից հետո, երբ կուսակցությունը բանաձև ընդունեց, որը սիոնիզմը հավասարեցնում էր ռասիզմին», - ասվում է Times of Israel-ի հրապարակման մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում