Ադրբեջան

Ռուսաստանը ԱԹՍ-ներով հարվածել է Ուկրաինայում ադրբեջանական SOCAR ընկերության նավթամբարին

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը ԱԹՍ-ներով հարվածել է Ուկրաինայում ադրբեջանական SOCAR ընկերության նավթամբարին

Ռուսաստանը օգոստոսի 8-ի գիշերը «Շահեդ» անօդաչու թռչող սարքերով հարվածել է Օդեսայի մարզում գտնվող ադրբեջանական SOCAR նավթային ընկերության նավթամբարին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «РБК-Украина»-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներին։

Նշվում է, որ հարվածը հրդեհ է առաջացրել և վնասել դիզելային վառելիքի խողովակաշարը։

Ըստ աղբյուրների՝ հրդեհն արագորեն մեկուսացվել է։ ԱԹՍ-ի հարվածի հետևանքով նավթամբարի չորս աշխատակից ծանր վիրավորվել է։

Ներկայում պարզվում է վնասի չափը։ Շարունակվում են շտապ վերականգնողական աշխատանքները։ 

Աղբյուրները նշում են, որ պաշտոնական հետաքննության տվյալները դեռևս հրապարակված չեն, սակայն հինգ կառավարվող անօդաչու թռչող սարքերի խոցման վայրերը հստակ ցույց են տալիս, որ հարձակման հիմնական թիրախը եղել է նավթամբարը։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում