Նիդեռլանդները չեղարկել է ռազմածովային տեխնիկայի մատակարարումներն Իսրայել

2 րոպեի ընթերցում

Նիդեռլանդները չեղարկում է ռազմածովային տեխնիկայի մատակարարումներն Իսրայել՝ Գազայի հատվածում իրավիճակի վատթարացման պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է NOS հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի արտաքին գործերի նախարարությանը։

Հեռուստաընկերության տվյալներով՝ Նիդեռլանդների ԱԳՆ-ն հետ է կանչում Իսրայել ռազմածովային նավերի բաղադրիչների արտահանման երեք թույլտվությունները։

Նիդեռլանդների ԱԳ նախարարության ներկայացուցիչը նշել է, որ թույլտվությունները վերանայվել և հետ են կանչվել հուլիսին՝ «Գազայի հատվածում իրավիճակի վատթարացման» և ռազմական տեխնիկայի «անցանկալի վերջնական օգտագործման ռիսկի» պատճառով։

Նիդեռլանդներում իրավապաշտպանները և փորձագետները բազմիցս մտահոգություն են հայտնել, որ Նիդեռլանդներից Իսրայել արտահանվող զենքը կարող է նպաստել բռնությանը և ցեղասպանությանը Գազայի հատվածում։

Նիդեռլանդների Միջազգային հանրային իրավունքի խորհրդատվական կոմիտեն (CAVV) օգոստոսի 5-ին հրապարակված իր զեկույցում եկել է այն եզրակացության, որ Նիդեռլանդների կառավարությունն իրավաբանորեն պարտավոր է միջոցներ ձեռնարկել ցեղասպանությունը կանխելու համար, այդ թվում՝ Գազայի հատվածում։ 

Գերմանիան իր հերթին հայտնել է, որ կասեցնում է այն զենքերի արտահանումն Իսրայել, որոնք կարող են օգտագործվել Գազայի հատվածում։

Օգոստոսի 8-ի առավոտյան Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է Գազա քաղաքը վերահսկողության տակ վերցնելու ծրագիրը, որում ներկայացվում են պատերազմին վերջ դնելու հետևյալ հինգ սկզբունքները՝ ՀԱՄԱՍ-ի զինաթափում, բոլոր պատանդների վերադարձ՝ ինչպես մահացած, այնպես էլ ողջ մնացած, Գազայի հատվածի ապառազմականացում, Գազայի հատվածի նկատմամբ Իսրայելի անվտանգային վերահսկողություն և այլընտրանքային քաղաքացիական կառավարության ստեղծում, որը չի լինի ո՛չ ՀԱՄԱՍ-ը, ո՛չ Պաղեստինյան ինքնավարությունը։    

Մերձավոր Արևելք

Գերմանիան կասեցնում է զենքի արտահանումն Իսրայել

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա