Մերձավոր Արևելք

Գերմանիան կասեցնում է զենքի արտահանումն Իսրայել

2 րոպեի ընթերցում

Գերմանիան կասեցնում է զենքի արտահանումն Իսրայել

Գերմանիան կասեցնում է այն զենքերի արտահանումն Իսրայել, որոնք կարող են օգտագործվել Գազայի հատվածում, հայտարարել է կանցլեր Ֆրիդրիխ Մերցն՝ արձագանքելով Գազա քաղաքը գրավելու Իսրայելի ծրագրերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Մերցը նշել է, որ այս որոշումը փոխելու դեպքում լրացուցիչ ծանուցում կտրվի։

Գերմանիայի կանցլերը նշել է, որ «շատ բարդ է հասկանալ», թե ինչպես է Իսրայելի ռազմական պլանն օգնելու հասնել իր օրինական պահանջներին։

«Այս հանգամանքներում Գերմանիայի կառավարությունը չի արտոնի ռազմական սարքավորման որևէ արտահանում, որը կարող է օգտագործվել Գազայի հատվածում», - նշել է նա։

Գերմանիան Իսրայելին զենքի ամենախոշոր մատակարարներից է։

Ըստ Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI)՝ 2020-2024 թվականներին Իսրայելին զենքի ամենախոշոր մատակարարն է եղել ԱՄՆ-ն, որին հաջորդում է Գերմանիան։

Օգոստոսի 8-ի առավոտյան Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է Գազա քաղաքը վերահսկողության տակ վերցնելու ծրագիրը, որում ներկայացվում են պատերազմին վերջ դնելու հետևյալ հինգ սկզբունքները՝ ՀԱՄԱՍ-ի զինաթափում, բոլոր պատանդների վերադարձ՝ ինչպես մահացած, այնպես էլ ողջ մնացած, Գազայի հատվածի ապառազմականացում, Գազայի հատվածի նկատմամբ Իսրայելի անվտանգային վերահսկողություն և այլընտրանքային քաղաքացիական կառավարության ստեղծում, որը չի լինի ո՛չ ՀԱՄԱՍ-ը, ո՛չ Պաղեստինյան ինքնավարությունը։   

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում