Մեծ Բրիտանիան Իսրայելին կոչ է արել անհապաղ վերանայել Գազայի վերաբերյալ պլանները

3 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան կոչ է անում Իսրայելին անհապաղ վերանայել Գազա քաղաքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու իր պլանները, քանի որ դա միայն ավելի շատ արյունահեղության կհանգեցնի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 8-ին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։

«Գազայում հարձակումն ուժեղացնելու վերաբերյալ Իսրայելի կառավարության որոշումը սխալ է, և մենք կոչ ենք անում նրանց անհապաղ վերանայել այն։ Այդ գործողությունը ոչինչ չի անի այս հակամարտությանը վերջ դնելու կամ պատանդներին ազատ արձակելու հարցում օգնելու համար։ Դա միայն ավելի շատ արյունահեղության կհանգեցնի», - ասվում է Սթարմերի հայտարարության մեջ, որը հրապարակվել է բրիտանական կառավարության կայքում։

Վարչապետը շեշտել է, որ հումանիտար ճգնաժամը Գազայում օրեցօր խորանում է, և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը շարունակում է պատանդներին պահել «անմարդկային պայմաններում»։ Նա հավելել է, որ ՀԱՄԱՍ-ը որևէ դեր չի կարող խաղալ Գազայի ապագայում և պետք է անմիջապես հեռանա և զինաթափվի։

Սթարմերը նաև հրադադարի և հումանիտար օգնության մատակարարումներն ավելացնելու կոչ է արել ու հայտարարել, որ Լոնդոնն ու դաշնակիցներն աշխատում են երկու պետությունների բնաձևով լուծում գտնելու միջոցով տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ։

«Սակայն առանց բանակցություններին երկու կողմի բարեխիղճ մասնակցության այս հեռանկարն անհետանում է մեր աչքի առաջ։ Մեր ուղերձը հստակ է. դիվանագիտական լուծումը հնարավոր է, բայց երկու կողմերը պետք է հետքայլ անեն ավերածության ճանապարհից», - նախազգուշացրել է նա։ 

Օգոստոսի 8-ի առավոտյան Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է Գազա քաղաքը վերահսկողության տակ վերցնելու ծրագիրը, որում ներկայացվում են պատերազմին վերջ դնելու հետևյալ հինգ սկզբունքները՝ ՀԱՄԱՍ-ի զինաթափում, բոլոր պատանդների վերադարձ՝ ինչպես մահացած, այնպես էլ ողջ մնացած, Գազայի հատվածի ապառազմականացում, Գազայի հատվածի նկատմամբ Իսրայելի անվտանգային վերահսկողություն և այլընտրանքային քաղաքացիական կառավարության ստեղծում, որը չի լինի ո՛չ ՀԱՄԱՍ-ը, ո՛չ Պաղեստինյան ինքնավարությունը։  

Մերձավոր Արևելք

ՄԱԿ Մարդու իրավունքների հանձնակատարն Իսրայելին կոչ է արել կասեցնել Գազա քաղաքի օկուպացման ծրագիրը

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա