Մերձավոր Արևելք

ՄԱԿ Մարդու իրավունքների հանձնակատարն Իսրայելին կոչ է արել կասեցնել Գազա քաղաքի օկուպացման ծրագիրը

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ Մարդու իրավունքների հանձնակատարն Իսրայելին կոչ է արել կասեցնել Գազա քաղաքի օկուպացման ծրագիրը

Իսրայելի կողմից Գազա քաղաքի օկուպացման ծրագիրը պետք է անմիջապես կասեցվի, հայտարարել է ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։

«Մինչ օրս եղած բոլոր ապացույցները հաշվի առնելով՝ այս հետագա սրացումը կհանգեցնի ավելի զանգվածային հարկադիր տեղահանման, ավելի շատ սպանությունների, ավելի շատ անտանելի տառապանքների, անիմաստ ավերածությունների և դաժան հանցագործությունների», - ասել է Տյուրկը։

Նա հավելել է, որ ռազմական գործողություններն ընդլայնելու Իսրայելի որոշումը հակասում է Արդարադատության միջազգային դատարանի 2024 թվականի որոշմանը, որը պարտավորեցնում էր Իսրայելին հնարավորինս շուտ ավարտել պաղեստինյան անկլավի օկուպացումը և ձեռնարկել «բոլոր միջոցները» Գազայում ցեղասպանությունը կանխելու համար։

«Այս պատերազմը սրելու փոխարեն, Իսրայելի կառավարությունը պետք է իր բոլոր ջանքերը ներդնի Գազայի խաղաղ բնակիչների կյանքը փրկելու համար՝ թույլ տալով մարդասիրական օգնության լիարժեք և անարգել հոսքը։ Պատանդները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակվեն պաղեստինյան զինված խմբավորումների կողմից։ Իսրայելի կողմից կամայականորեն ձերբակալված պաղեստինցիները նույնպես պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակվեն», - հավելել է նա։

Օգոստոսի 8-ի առավոտյան Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է Գազա քաղաքը վերահսկողության տակ վերցնելու ծրագիրը, որում ներկայացվում են պատերազմին վերջ դնելու հետևյալ հինգ սկզբունքները՝ ՀԱՄԱՍ-ի զինաթափում, բոլոր պատանդների վերադարձ՝ ինչպես մահացած, այնպես էլ ողջ մնացած, Գազայի հատվածի ապառազմականացում, Գազայի հատվածի նկատմամբ Իսրայելի անվտանգային վերահսկողություն և այլընտրանքային քաղաքացիական կառավարության ստեղծում, որը չի լինի ո՛չ ՀԱՄԱՍ-ը, ո՛չ Պաղեստինյան ինքնավարությունը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում