Մշակույթ

Լուծարվում են Կոտայքի և Կապանի մշակույթի կենտրոնները

2 րոպեի ընթերցում

Լուծարվում են Կոտայքի և Կապանի մշակույթի կենտրոնները

Լուծարվում են «Կոտայքի մշակույթի կենտրոն» և «Կապանի մշակույթի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները, սահմանվում են լուծարման գործընթացի իրականացման հետ կապված հարաբերությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշման մասին հայտարարվեց ՀՀ կառավարության օգոստոսի 7-ի նիստում: 

Կազմակերպությունների լուծարումից հետո Հրազդան և Կապան համայնքների մշակութային կյանքը չի տուժի, քանի որ Հրազդան համայնքում գործում է Հրազդանի դրամատիկական թատրոնը և «Հրազդանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» հիմնարկը, ինչպես նաև ՀՀ Կոտայքի մարզի տարածքում գործում են նմանատիպ մշակութային հիմնարկներ, իսկ Կապան համայնքում կան գործող 8 մշակութային և կրթամշակութային համայնքային ոչ առևտրային հաստատություններ։

ԿԳՄՍ նախարարության գրության համաձայն՝ նախարարության միջոցառումների շրջանակում՝ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի և ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի մշակութային կյանքի զարգացումը նախատեսվում է իրականացնել նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունների միջոցով, ինչպես նաև նախարարության մրցութային դրամաշնորհային ծրագրերի շրջանակում ՀՀ մարզերում գործող կազմակերպությունների ընդգրկվածության ձևաչափով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում